1828 դիտում
09:56 04-05-2016
ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտն աշխատակիցների թվի հավելագրումներ է անում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գիտությունների ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրինությունը, իրենց աշխատակիցների թիվը հավելագրելով, պետբյուջեից հավելյալ գումարներ է ստանում։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այս իստիտուտում իրականում աշխատում է 35-ից առավելագույնը 40 հոգի։ Սակայն նշված հիմնարկությունից «Ժողովուրդ»–ին տված պարզաբանման համաձայն՝ իրենք ունեն 63 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ։ Մինչդեռ մեզ հաջողվեց նույն Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հաշվապահության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությանը ներկայացրած հաշվետվության պատճեն ունենալ՝ համաձայն որի, այս հիմնարկությունը մարտ ամսին 80 աշխատակցի է աշխատավարձ վճարել։
Նկատենք, որ իրականում գոյություն չունեցող աշխատակիցների թվի հավելագրման շնորհիվ վերը նշված ինստիտուտին պետբյուջեից հատկացվող միջոցները ամսական մոտ 4 միլիոն դրամով ավելին են, քան պետք է լինեին։ Ու դեռ ասում ենք՝ գիտության ոլորտում ֆինանսավորում չունենք։ Գուցե ճի՛շտ չի բաշխվում այն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1824 դիտում
09:30 08-12-2015
ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի շուրջ կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2029 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»