2312 դիտում
08:52 12-03-2014
Ղարաբաղյան շարժման առաջին երևանցի զոհի հիշատակին նվիրված ցայտաղբյուրը կվերականգնե՞ն․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «1988 թվականի հուլիսի 5-ին Երևանում տեղի էին ունենում դրամատիկ իրադարձություններ։ Խորհրդային զորքերը մտցվել էին Երևան, և փորձ էր արվում ուժային մեթոդներով ճնշել Համազգային շարժումը։ Խորհրդային իշխանությունը որոշել էր վերահսկողության տակ վերցնել «Զվարթնոց» օդանավակայանը։ «Զվարթնոցի» աշխատակիցները դիմադրում էին, որովհետև հասկանում էին, որ դրանով Հայաստանը կզրկվի կարևոր արտաքին կոմունիկացիայից։ Այս վիճակում Համազգային շարժումը երթով շարժվեց դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս փակումը թույլ չտալու համար։ Երթի ընթացքում, դեպի օդանավակայան տանող Փարաքարի հայտնի խաչմերուկում Սովետական սպայի կրակոցից զոհվեց 22-ամյա լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանը, ով համարվում է Ղարաբաղյան շարժման առաջին երևանցի զոհը։ Մեկ տարի անց Զաքարյանի զոհվելու վայրում նրա հիշատակին նվիրված համեստ ցայտաղբյուր բացվեց։ Տարիներ առաջ, սակայն, այդ ցայտաղբյուրը ջարդվել է, և այս փաստը մինչև հիմա որևէ ուշադրության չի արժանացել։ Մի՞թե այն պատճառով, որ 1988 թվականի շարժման գաղափարները մեր օրերում այլևս արդիական չեն։ Չենք ուզում հավատալ սրան։ Համենայն դեպս, Փարաքարի գյուղապետը խոստացել է, որ առաջիկայում ցայտաղբյուրը կվերականգնվի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2281 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
724 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
670 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի