211652_close_icon
views-count17873 դիտում article-date 00:20 12-03-2014

Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցի SAS սուպերմարկետի դիմաց

Երեկ՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Աբովյան փողոցում Երիտասարդական մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող SAS սուպերմարկետի դիմաց դեռևս անհայտ պայմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը, նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում, կողաշրջվել և ընկել է նշված տարածքում շինարարական աշխատանքներ կատարող տրակտորի վրա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան և այս պահին նշված տարածքում շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ավտոմեքենան ուղղելու համար: Հավաքվածները տեսնելով այդ ամենը կատակում էին, ասելով. «Կամ կառուցող կազմակերպության սխալ հաշվարկի արդյունքում է «Կամազն» այդ օրն ընկել, կամ SAS խանութում եղած թանկ գների արդյունքում «Կամազը» ուշաթափվել է»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր