Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Արամ Խաչատրյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 SQ 353 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Վարդկես Ծառուկյանի վարած Jeep մակնիշի 34 UD 180 համարանիշի և Երևանի բնակիչներ, 60-ամյա Մայիս Պետրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 29 US 138 համարանիշի և 40-ամյա Հովհաննես Ասլանյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 PS 958 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen Golf-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի