1330 դիտում
09:31 11-03-2014
Միգուցե «Նաիրիտը» սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է․ «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է։ Նիստի հետաձգման համար միջնորդություն է ներկայացրել հայցվոր կողմը, որը չի ներկայացել նիստին։ «Sandbad Tir INTL Transport Co. LTD» իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և «Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում՝ պարտքը մարելու ուղղությամբ։
Ըստ նրա՝ հնարավոր է՝ դատական հայցի պահանջը փոխվի, այսինքն՝ գործարանը սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում։ Խաչիկյանը հայտնել է, որ պարտքի մայր գումարը կազմում է մոտ 30 հազար դոլար՝ հավելած տույժերը, բանկային տոկոսադրույքներն ու կրած վնասի փոխհատուցումը. 2007թվականից «Նաիրիտը» չի մատակարարել կաուստիկ սոդա։
Վ. Խաչիկյանը նշել է, որ այժմ Իրանում Նոր տարի է` Նովրուզը, և տոներից հետո հնարավոր է «Sandbad Tir INTL Transport Co. LTD»–ի նախագահը ժամանի Երևան, քանի որ ցանկանում է անձամբ մասնակցել դատական նիստին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
09:39 21-01-2014
Իրանական ընկերությունը դիմել է դատարան «Նաիրիտ»–ը սնանկ ճանաչելու պահանջով. 168 ժամ
1254 դիտում
09:05 13-02-2014
Ռուսները կգնեին «Նաիրիտը», եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը․ «168 ժամ»
1515 դիտում
10:04 22-10-2015
Կառավարությունը հակված է ամեն ինչ անել «Նաիրիտը» վերագործարկելու համար. «168 Ժամ»
Այս բաժնից
2248 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
700 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
649 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի