Մուշեղ Խաչատրյանը գինեսի ռեկորդակիր է դարձել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը գինեսի ռեկորդ է սահմանել վարելով ամենաբարձր միակնանի հեծանիվ: Այժմ նա պատրաստվում է երկրորդ ռեկորդին։
«Սերտիֆիկատը մի քանի օր առաջ եմ ստացել, իրենց պաշտոնական կայքում էլ կա։ Հեծանիվը ես ու հայրս ենք սարքել»,– «Հժ»-ին պատմել է Խաչատրյանը։
Այժմ նա փորձում է 30 վայրկյանում բարձրանալ ավելի քան 56 աստիճան։ Փորձերի ժամանակ դա ստացվել է, մնում է պաշտոնապես արձանագրի և ուղարկի «Գինեսի» ռեկորդների հանձնաժողովին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։