Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ. մարտի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-14-ը կնվազի 2-4 աստիճանով:
[img]/ups/images/0602259001394479573406548.jpg[/img]
Երևանում մարտի 11-ին, 12-ին`օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0930267001394479592846417.jpg[/img]
[i]ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության[/i]