211652_close_icon
views-count8163 դիտում article-date 20:57 10-03-2014

Պարզվել է Ջիպի վարորդի կողմից վրաերթի հետևանքով տեղում մահացած քաղաքացու ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, մարտի 9-ին Երևանում Ջիպի վարորդի կողմից 2 քաղաքացու վրաերթի ենթարկած և տեղում մահացածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի բնակիչ 26-ամյա Կարապետ Ղահրամանյանն էր: Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/1403091404131/]վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 9-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց պողոտայում թիվ 1/4 հասցեի դիմաց (Երեւանյան լճի հարեւանությամբ) վրաերթ էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ հոգի տեղում մահացել էր, եւս մեկը տեղափոխվել էր հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր Էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էին նաեւ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը տեղում պարզել էր, որ նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան տղամարդու եւ Ջրվեժ գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Գյուլումյանին, որից հետո վերջինս հանդիպակած երթեւեկելի գոտի շպրտվելուց հետո վրաերթի էր ենթարկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Սրապիոնյանի կողմից վարած Օպել մակնիշի 34 TՍ 843 համարանիշի ավտոմեքենայի կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր