Վիճաբանություն ռեստորանում. կատարվում է հետաքննություն
Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել:
Էյներ Խ.-ն և Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: