211652_close_icon
views-count1158 դիտում article-date 10:45 10-03-2014

Մենք պետք է «Արսենալ»-ին զրկենք գնդակից. Գվարդիոլա

«Բավարիա»-ի գխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Վոլֆսբուրգ»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է իր թիմի հաղթանակը, ինչպես նաև անդրադարձել է երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակում «Արսենալ»-ի հետ կայանալիք խաղին: « Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ դեպի չեմպիոնություն, ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք: «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում մենք գնդակին այնպես չէինք տնօրինում, ինչպես նախորդ խաղերում: Երեքշաբթի օրը մենք պետք է այլ կերպ գործենք: Եթե գնդակը զիջենք «Արսենալ»-ին, ապա մեզ մոտ լուրջ խնդիրներ կառաջանան: Այդ պատճառով մտադիր ենք մրցակցին զրկել գնդակից»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բավարիա»-ն Լոնդոնում 2:0 հաշվով առավելության էր հասել «Արսենալ»-ի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր