Դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար բարեգործական ակցիա են կատարում ուսանողները
                        Արդեն 4 օր շարունակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողները իրենց ուժերով բարեգործական ակցիա են իրականացնում Երևանում: Ակցիայի  նպատակը կամավոր հիմունքներով հանգանակությունն է, որը պետք է տրամադրվի անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին, գիշերը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման ենթարկված և ծեծի հետևանքով առողջական խնդիրներ ստացած դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար:
Ստահակի կողմից Կ. Մկրտչյանը ծեծի ենթարվելուց հետո շրջում է անվասայլակով: Ուսանողները բարեգործական ակցիան էին շարունակում նաև այսօր` մարտի 9-ին և անցորդները իրենց փոքրիկ լուման էին նվիրաբերում Կարենի բուժման համար: Կային նաև քաղաքացիներ ովքեր հնարավորություն չունեին օգնելու ֆինանսապես, սակայն ի սրտե առողջություն էին ցանկանում դերասան ազատամարտիկին ու դատապարտում ճիվաղի արած քայլը: 
Նշենք, որ Կարենի բուժումը հնարավոր է իրականացնել  Գերմանիայում կամ Իսրայելում, բուժման համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, իսկ Կարենն ու նրան ընտանիքը միայնակ չեն կարող հավաքել այդ գումարը,  ու այդ նպատակով բացվել է նաև հաշվեհամարներ:
 Յունիբանկում` 
AMD 24100265048901, 
USD 24100265048902, 
EURO 24100265048903:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


