Բունդեսլիգայի 24-րդ տուրի` «Նյուրնբերգ» - «Վերդեր» խաղում հետաքրքիր դրվագ է արձանագրվել: Հյուրերի կիսապաշտպան Աարոն Հունտը մրցակցի տուգանային հրապարակում դիմել է սիմուլյացիայի և մրցավարը 11 մետրանոց է նշանակել «Նյուրնբերգ»-ի դարպասին: Այդուհանդերձ Հունտը մոտեցել է մրցավարին և խոստովանել է, որ իրականում կաննոնների խախտում չի եղել: Արդյունքում Մանուել Գրեֆեն փոխել է իր որոշումը: