ԵԱՀԿ փորձագետների խումբը կփորձի հենց այսօր Ղրիմ մտնել
ԵԱՀԿ ռազմական և քաղաքացիական փորձագետների խումբն այսօր մեկնում է Ղրիմ:
«Այո, ԵԱՀԿ առաքելությունը կփորձի հենց այսօր Ղրիմի տարածք մտնել: Ներկա պահին նրանք շարժվում են Արմյանսկա քաղաքի հսկիչ-անցակետի ուղղությամբ»,-նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Տատյանա Բաևան:
Նրա խոսքով՝ խումբը կազմված է 29 երկրներից ժամանած 57 ռազմական և քաղաքացիական փորձագետներից:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ օրեր առաջ Ղրիմ մեկնած խմբին, որն եղել է առանց զենքի, չեն թույլատրել մտնել Ղրիմ, և խումբը ստիպված է եղել վերադառնալ: