slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները
211652_close_icon

Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

views-count1340 դիտում article-date 13:22 12-03-2019
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 12-ին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Այսօր միասնական եվրասիական շուկան դեռ իրականություն չէ: Դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց առայժմ չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ-ում: Խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք: ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում, որ այնտեղ կենսաթոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում իրավիճակը նույնանալու է: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է տեսնենք՝ ինչ խոչընդոտներ ունենք այս հարցում»,- ասաց Մելքումյանը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև թվային տրանսֆորմացիայի ներդրման, միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի վերացման, եվրասիական բրենդի ու միասնական արդյունաբերական միջավայրի ստեղծման հարցերին:

Նմանատիպ նյութեր