2031 դիտում
22:00 08-03-2014
Ինչի ենք վերածում Մարտի 8-ը
Ինչպես ցանկացած լավ բան, այնպես էլ «Մարտի 8»-ը, հակում ունի վերածվելու իր ուղիղ հակադրությանը` վատի: Սոցիալական արդարության և կանանց հավասարության ակտիվիստ կանայք, ովքեր արմատավորեցին այս տոնը, դժվար թե ուրախ լինեին, եթե տեսնեին, թե ինչպես է ծաղկում շահագործող կապիտալիզմը հենց այս տոնի կապակցությամբ: Մի թափառող պատմություն կա, որը լավագույնս արտահայտում է այս երևույթը:
Թափառական պոտ կիթառահար հիպին իր երգի միջոցով հրապարակայնորեն մերկացնում է կապիտալիստների շահագործումները, աշխատավոր ժողովրդին, նրանց սուր քննադատության ենթարկում՝ անվանելով խոզեր, որոնք միայն կապիտալ կուտակել գիտեն, երբ շատ կանայք և երեխաներ մեռնում են սովից: Թե՛ երգի ու երաժշտության բարձր որակը, թե՛ շոշափվող թեման մեծ հետաքրքրություն է առաջացնում անցորդների մոտ, ովքեր սկսում են հավաքվել պոետ-քննադատի շուրջը: Երգի ավարտին, երբ ժողովուրդը մեծ գոհունակությամբ սկսում է հեռանալ, պոետին է մոտենում մի մեծահարուստ և ասում, որ նրա երգն ու գաղափարը շատ դուր եկան իրեն, և ինքը պատրաստ է հովանավորել, որպեսզի ավելի հարմար պայմաններում (դահլիճ, երաժշտական տեխնիկա, և այլն) պոետն իր գաղափարները ներկայացնի հանրությանը: Միամիտ ու տաքարյուն պոետը համաձայնվում է ու համերգներ տալիս. պոետը երգում է կապիտալիստների խոզության մասին, երաժշտասեր ու շահագործողներից դժգոհ ժողովուրդը մխիթարվում է, իսկ կապիտալիստ շահագործողը, ով հովանավորել էր այս՝ իր ու իր նմանների դեմ ուղղված համերգը, էլ ավելի է հարստանում՝ փող դիզելով իր հասցեին հայհոյանք լսելու գնով: Բոլորը գոհ են:
Հիմա Մարտի 8-ը, ամեն դեպքում, հետևանք է սոցիալ-տնտեսական ու քաղաքական հավասարության պայքարի և պահանջի, իսկ ներկայումս հենց այս պատրվակով գրեթե ամբողջ աշխարհում կապիտալիստները դիզում են՝ հազար ու մի «զիզի-բիզի» իրեր վաճառելով: Իսկ Հայաստանում, քանի որ վերջերս ընդունված է, որ աշխարհում տեղի ունեցողի միայն վատ կողմը ներմուծվի այստեղ, ամեն ինչ ավելի վատ է. կանանց միամսյակի ժամանակ, ամեն հնարավոր նվեր (իսկ նվերը կարող է լինել ծաղկից մինչև աստղ) թանկանում է: Սպառողների միջև սկսում է գարշելիության հասնող մրցավազք, թե ում ծաղիկն ու խաղալիքն ավելի մեծ կլինի, թե ով որ՝ ավելի թանկագին ռեստորանի դատարկությունը կլցնի իրենով ու իրեն՝ ռեստորանով…
Եվ վերջապես, ո՞վ պետք է առողջացնի այս մթնոլորտը, ո՞վ կնպաստի, որ այս գեղեցիկ տոնին մարդիկ միմյանց նվիրեն բարի տատիկների ու պապիկների վաճառած համեստ դաշտային ծաղիկները… Կարելի է միամտաբար հույսը դնել երիտասարդ սերնդի ինքնաառողջացման վրա՝ մատնացույց անելով այն մի քանի պատանիներին, ովքեր ստեղծագործելու տաղանդ ունեն և իրենց սրտերն ագոցելով մի կոլեաժի կամ այլ ստեղծագործության մեջ՝ նվիրում են աղջիկների, ովքեր կարող են դրա արժեքը հասկանալ միայն այն դեպքում, եթե չեն ուզում հասկանալ գինը, մարդիկ, ովքեր գիտեն այն տարրական ճշմարտությունը, ըստ որի, արժեքավորն անգին է, իսկ գին ունեցողն արդեն արժեք չունի…
Բայց կարելի է այս հարցը շատ հանգիստ լուծել, եթե իշխանությունները բարեհաճեն հետևել, որ այս օրերին անհարկի թանկացումներ չլինեն, և մեր պատանիներն իրենց զգացմունքններն արտահայտելու համար հայրական տունը գրավ չեն դնի: Կանայք ու աղջիկներն էլ, հույս ունենք, կսիրեն տղամարդկանց, այլ ոչ նրանց ունեցվածքը:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
10380 դիտում
10:47 30-01-2018
«Ծխել ենք, ծխում ենք, ու ծխելու ենք». բա ինչի՞ են ընտրությունները կեղծվում. «Առավոտ»
18563 դիտում
18:10 14-02-2015
«Արտակարգ իրավիճակ» Հյուսիսային պողոտայում. երիտասարդները սիրո շքերթը վերածում են տոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2227 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
685 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
634 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի