211652_close_icon
views-count999 դիտում article-date 17:52 08-03-2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ

«Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար: Երախտիքի անկեղծ խոսքեր եմ ուզում հղել ձեզ հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման գործում ունեցած անգնահատելի դերակատարության, աշխարհն ավելի բարի ու լուսավոր դարձնելուն ուղղված ձեր ջանքերի համար: Դժվար է պատկերացնել մեր հաջողությունները առանց ձեր անկրկնելի հմայքի, գեղեցկության եւ խոհեմության: Ձեր ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամրապնդում է հավատն ու վստահությունն ապագայի նկատմամբ: Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն«:

Նմանատիպ նյութեր