211652_close_icon

Կանանց տոնին նվիրված ցուցահանդես՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում

views-count1206 դիտում article-date 18:16 08-03-2014
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, ավանդույթի համաձայն, Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել է տոնական ցուցահանդես: «Գարնանային» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 40 ժամանակակից նկարիչ-նկարչուհիների աշխատանքներ: Տոնին համահունչ` գեղանկարների թեմաների կենտրոնում, ըստ հեղինակների, կինն է, գարունը, ծաղիկներն ու զարթոնքը խորհրդանշող վառ գույները: Կենտրոնի հատուկ հրավերով ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաև սիրիահայ կանայք: Ցուցահանդեսը գործելու է ավելի քան 2 շաբաթ: Մուտքն ազատ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր