4337 դիտում
17:52 06-03-2017
«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Կանանց տոնին նվիրված համերգով մեկնարկում են Պարի պետական անսամբլի հյուրախաղերը
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են Վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի հյուրախաղերը:
Անսամբլի առաջին մշակութային կանգառը` ս. թ. մարտի 8-ին, ժամը 18:00-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում է. համերգային ծրագիրը նվիրվում է Կանանց տոնին:
Այնուհետև, մարտի 10-ին` Արարատի մշակույթի տանը և ապրիլի 7-ին` Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անսամբլը համարգային ծրագրով կներկայանա Արարատի և Գյումրու հանդիսատեսին:
Վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, երաժշտական մասի ղեկավար` կոմպոզիտոր Հայկ Գրիգորյան:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Նմանատիպ նյութեր
6580 դիտում
14:53 05-06-2015
Երգի-պարի պետական անսամբլի 26-ամյա պարուհուն տարել են հյուրանոց եւ բռնաբարել
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»