Մարտի 10-ին, ժամը 14:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում (Ավան, Աճառյան 35/31), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կհանդիպեն լրագրողների հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մամուլի ասուլիսի ընթացքում հայկական ֆուտբոլի ղեկավարն ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կպատասխանեն լրագրողների հարցերին: