2332 դիտում
16:33 10-03-2014
Բերնար Շալանդի և Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ասուլիսը. Ասուլիսի սկզբոմ խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը.
«Քիչ առաջ Գործադիր կոմիտեն հաստատեց մարզչի թեկնածությունը: Կարծիքներ կային, որ ուշացնում ենք մարզչի նշանակումը: Ես համամիտ չեմ: Բազմաթիվ մարզիչների հետ ենք բանակցել եւ եկել ենք այն եզրակացության, որ հենց Բեռնար Շալանդն է այն մարզիչը, ով կարող է հաջողությամբ աշխատել Հայաստանի հավաքականում»:
Այնուհետև լրագրողներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել ինչպես ՀՖՖ նախագահին, այնպես էլ նոր գլխավոր մարզչին:
- (Ռուբեն Հայրապետյան) Մենք շատ վատ ենք հանդես եկել: Սպասելի էր, քանի որ երբեք մարտ ամսին մեր հավաքականի խաղացողները պատրաստ չեն լինում: Ինձ համար ցավալի էր, որ մեր հավաքականի որոշ բարձրակարգ խաղացողներ ֆունկցիոնալ վատ վիճակում էին եկել:
- (Բեռնար Շալանդ) Ես կարող եմ ասել, որ ֆիզիկական վիճակը լավ մակարդակի վրա չէր: Ես միայն վիճակագրական տվյալներներ կարող եմ նշել: Հայաստանն այդ խաղում 6 կմ պակաս է վազել Ռուսաստանի հավաքականից: Իսկ այդպիսի ցուցանիշով այս մակարդակի խաղում հաղթել ուղղակի անհնար է: Այս հավաքականն ի զորու հաղթելու ցանկացած թիմի, եթե ցույց տա իր հնարավորությունները:
[b]- Պարոն Հայրապետյան, ֆեդերացիան ի՞նչ մարզիչների հետ էր բանակցում մինչև Բեռնար Շալանդի նշանակումը:[/b]
- Բանակցել ենք 49 մարզիչների հետ, հիմա կոռեկտ չի լինի, որպեսզի ես անուններ տամ, թե ում հետ ենք բանակցել:
[b]- Պարոն Շալանդ, հնարավո՞ր է այս խաղով դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ:[/b]
Այսօր ոչ, բայց վաղը այո: Ես տեսել եմ բոլոր վերջին խաղերը և մենք այնքան էլ հեռու չենք դրանից: Եթե մենք պարտվել ենք Մալթային, նշանակում է, որ լուրջ հնարավորություններ ենք կորցրել: Մեր խումբը բավականին ուժեղ է, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք Եվրո-2016-ի եզրափակիչ դուրս գալու պոտենցիալ:
[b]- Հարց մարզչին. Շատ է նշվում, որ Հայաստանը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Ի՞նչ կարող եք Դուք ասել այդ կապակցությամբ:[/b]
- Կարող եմ ասել, որ ճիշտ եք: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք շատ ուժեղ հարձակման գիծ, բայց պետք է արտերկրում փորձենք գտնել ուժեղ պաշտպաններ, իսկ եթե չկարողանանք, ապա պետք է աշխատենք եղած պաշտպանների հետ: Մենք ուշադրություն ենք դարձնում ամբողջ թիմին, ոչ միայն պաշտպանությանը: Հարձակվողներն էլ պետք է նահանջեն եւ պաշտպանվեն: Մենք չունենք Սիլվայի նման պաշտպաններ:
- (Ռուբեն Հայրապետյան) Երբ Հայաստանի հավաքականը հաղթում է Դանիային, ոչ ոք չի խոսում, որ պաշտպանությունը թույլ է: Ֆուտբոլը թիմային խաղ է: Մենք ունենք պաշտպաններ, որոնցով շատ հզոր խաղեր ենք հաղթել: Ռուսաստանի հետ խաղում հարձակման գիծն ավելի մեղավոր է եղել: Խնդրում եմ բոլորիդ, լավ ուսումնասիրել ֆուտբոլը:
[b]- Հարց մարզչին. Դուք ներկա էիք Հայաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպումներին: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ խաղերից:[/b]
- Այո, ես տեսել եմ երեք խաղ: Իրականում այժմ լուրջ չի լինի` կարծիք հայտնելու համար: Եթե համեմատենք այլ առաջնությունների հետ, ապա խնդիրը հիմնականում արագության և ինտենսիվության պակասի մեջ է:
[b]- Պարոն Շալանդ, ֆոււբոլից դուրս ի՞նչ տպավորություներ ունեք Հայաստանից:[/b]
- Սա ներկայումս հարց է ինձ համար, բայց կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ինձ համար բացահայտել Հայաստանը: Մայիսին ես Հայաստան կժամանեմ կնոջս հետ: Ես ցանկանում եմ Հայաստանում լավ աշխատել եւ հավաքականին տանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մեկ հարց լրագրողներին. ի՞նչ օր էր 2013թ. հոկտեմբերի 15-ը:
- Իտալիա-Հայաստան…
- Ես այդ օրը փոխում էի հեռուստալիքները եւ հանկարծք տեսա, որ խաղը սկսվելուց 10 րոպե անց, Հայաստանը հաղթում է 1:0 հաշվով: Ես դիտեցի խաղն ամբողջությամբ եւ ինձ համար մեծ անակնկալ էր Հայաստանի խաղը: Ես գիտեի միայն Հենրիխին, իսկ մնացածները բացահայտում էր: Ես չէի կարող մտածել, որ կարող եմ գլխավորել այս հավաքականը: Երբ եկավ հրավեր Հայաստանից, ես երկար չեմ մտածել:
[b] -Նախատեսո՞ւմ եք սովորել հայերեն և ի՞նչ կարծիք ունեք մեր ընտրական խմբի մասին:[/b]
- Հաղորդակցման հարցում պրոբլեմներ չի լինի, որովհետև ես խոսում եմ ֆուտբոլի լեզվով: Եթե ես ուզեմ թարգմանիչ, մենք կվերնցնեք նրան: Դա մեծ խնդիր չէ, որովհետև ես կարող եմ ցույց տալ այն, ինչ ուզում եմ: Ես խոսում եմ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, և ցույց եմ տալիս այն, ինչ ուզում եմ: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա կարող եմ ասել, որ մեր խումբը բավականին ուժեղ է: Ես հույս ունեմ, որ Պորտուգալիայի խաղից առաջ Ռոնալդուն վնասվածք կստանա: Իսկ եթե լուրջ, խաղալ այնպիսի թիմի հետ, որի կազմում կա Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ, լուրջ փորձություն է ցանկացած թիմի հանար: Ես վստահ եմ, որ հնարավոր է է դուրս գալ այս խմբից, մանավանդ, որ այժմ խմբից միանգամից երկու թիմ է դուրս գալիս: Սերբիան լավ թիմ է, մենք հաղթել և պարտվել ենք Դանիային, Ալբանիան էլ է լուրջ մրցակից: Մի խոսքով, մեր խումբը բավականին ուժեղ է, բայց դա իմ համար պրոբլեմ չի: Պրոբլեմն այն է, որ մենք պետք է քայլ անենք, մենք պետք է առաջընթաց ունենանք՝ լավ արյդունք ունենալու համար: Վարդան Մինասյանը լավ է աշխատել և նրա օրոք թիմը շատ է առաջադիմել: Հիմա ժամանակն է ևս մեկ քայլ անել դեպի առաջ, ինչն ինձ համար մեծ մոտիվացիա է, քանի որ Հայաստանը դեռ երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերին: Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք դա անել: Մենք ունենք Մխիթարյան կամ Մովսիսյան, բայց կարող ենք հաջողության հասնել միայն թիմային աշխատանքի շնորհիվ: Եվ իմ գործը այս հավաքականին հնարավորինս լավ մոտիվացնելն է:
[b]- Պարոն Շալանդ, Հայաստանի առաջնության այն խաղերին, որոնց ներկա եք եղել, նկատել՞ եք ինչ-որ ֆուտբոլիստների, որոնց կուզեիք տեսնել հավաքականում:[/b]
- Շատ վաղ է խոսալ այդ մասին, քանի որ ես կուզեի ևս մի քանի խաղ նայել: Ես ինձ համար նշաւմներ եմ արել և ես այդ խաղացողներին կհետևեմ նաև ապագայում: Ես կարծում եմ՝ պետք է ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Հայաստանի առաջնության ֆուտբոլիստների միջև: Միգուցե այդպես ես կկարողանամ ավելի լավ ընտրություն կատարել հաջորդ որակավորման փուլի համար:
[b]- Էդգար Մանուչարյանի նկատմամբ կարգապահական տո՞ւյժ է կիրառվում, թե նա չի հրավիրվում հավաքական վատ մարզավիճակում գտնվելու պատճառով:[/b]
- «Էդգար Մանուչարյանն ամեն ինչով զբաղված է, բացի ֆուտբոլից: Եթե մարզիչը գտնի, որ նա պատրաստ է, ապա կհրավիրի, բայց ես քիչ եմ հավատում այդ երազանքին, որ նա պատրաստ կլինի:
Երբ ժամանակին ես քննադատեցի Մանուչարյանին, բոլորով հարձակվեցիք իմ վրա, սկսեցիք Էդգարին պաշտպանել: Իսկ այժմ, տեսեք, թե քանի խաղ է անցկացրել Մանուչարյանն «Ուրալի» կազմում: Ես գիտեմ, թե ինչու եք այդ հարցը տալիս. Օրերս նա «Ուրալի» չգիտեմ որ կազմում գոլի հեղինակ է դարձել…»:
[b]- Պարոն Հայրապետյան, մարզիչը պահանջել էր 14-օրյա հավաք, ի՞նչ կասեք այդ մասին:[/b]
- Մայիսի 31-ին մենք խաղ ունենք Ալժիրի հետ, հունիսի 6-ին՝ Գերմանիայի հետ: Մարզիչը մեզնից պահանջել է ևս մեկ խաղ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և կփորձենք ունենալ ևս մեկ խաղ:
[b]- Ովքե՞ր կլինեն մեր մարզչական շտաբում[/b]
- (Ռուբեն Հայրապետյան, մարզիչն իր հետ կբերի 2 օգնական, ևս երկու օգնական կընտրենք մեր մարզիչներից):
[b]- Պարոն Շալանդ, Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ մեզ պետք է բնավորությամբ խառնվածքով մեզ մոտ մարզիչ: Դուք դիմագծերով նման եք հայի, գուցե և բնավորությամբ եք նման: Որքանով է դա անհրաժեշտ թիմը մարզելու համար[/b]
- Բնավորությունը կարևոր է, ես չգիտեմ՝ ես ունեմ հայկական բնավորություն թե ոչ, բայց ես ունեմ բնավորություն: Պարզ է՝ մոտիվացիան կարևոր է, և պարզ է՝ ես ուզում եմ ոչ միայն խոսել, ես այստեղ չեմ որպես զբոսաշրջիկ, ես այստեղ եմ՝ հաղթելու համար, ես հստակ գիտեմ ինչի համար եմ այստեղ: Եթե ես հաղթեմ, ես մնում եմ, եթե պարտվեմ՝ գնում եմ: Դա չգրված օրենք է, լինես դու այստեղ, Շվեյցարիայում, թե Բրազիլիայում:
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
14:23 29-05-2014
Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերության հատուկ ռեպորտաժը` Բերնար Շալանդի երևանյան կյանքի մասին. տեսանյութ
2961 դիտում
21:33 10-03-2014
Շալանդի և Հայրապետյանի մամուլի ասուլիսը` տեսանյութով
Այս բաժնից
1156 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1150 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1387 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը