211652_close_icon
views-count1971 դիտում article-date 08:57 08-03-2014

Հաջորդ շաբաթ ԲՀԿ նախագահի հյուրը լինելու է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին։ Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տևել. դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր