1093 դիտում
20:43 07-03-2014
Հաշմանդամություն ունեցող կանանց միամսյակը ավելի քան գեղեցիկ պիտի լինի. տեսանյութ
Կանայք խոցելի են, իսկ հաշմանդամություն ունեցող կանայք` կրկնակի խոցելի: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանը կանանց նվիրված միամսյակը լավագույն ժամանակն է համարում պետական կառույցներին և պարզապես քաղացիներին այս մասին հիշեցնելու համար: Այս օրերին տարբեր միջոցառումների մի ամբողջ շարք է նախատեսված, որտեղ հաշմանդամություն ունեցող կանայք գրեթե ներառված չեն:
Երբ իրենց մասին չեն անհանգստանում, ստիպված են սեփական ուժերին ապավինել: «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը, 2004-ից իրականացնում է հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության մրցույթներ, այս տարի որոշել է հենց այս օրերին դա անել: Փոխել են մրցույթի անցկացման կարգը, փոխել են ձևաչափը:
Բիզնեսի եւ իշխանության սերտաճումը խանգարում է կանանց ` բարձր պաշտոններ զբաղեցնել, պնդում է Լարիսա Ալավերդյանը: Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն էլ թեեւ քաղաքականության մեջ հաջողության հասել է, բայց եւ պնդում է` պաշտոնյաները ոչ միշտ են կանանց մեծ հաճույքով ներգրավվում իրենց շարքեր:
Ֆեմինիստական պլատֆորմը ներկայացնող կանայք մարտի 8-ին կանանց իրավունքների մասին կբարձրաձայնեն ֆլեշմոբով ու քայլերթով: Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար` այս խորագիրն է կրելու միջոցառումը ու ուղղվելու է կարծրատիպերը կործանելուն:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23837]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1432 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա