106346 դիտում
21:17 11-03-2018
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ . Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասի զինվորները շնորհավորում են Հայ կանանց ու աղջիկների Մարտի 8-ն ու Մայրության և գեղեցկության միամսյակը
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում ծառայող ամեն մի զինվոր՝ ինչպես՝ Հայաստանի Հանրապետության բանակում, հավատարիմ զինվորական երդմանը, անառիկ են պահում Հայաստանի և Արցախի սահմանները, որպեսզի նենգ ու դավադիր թշնամին չհամարձակվի ոտնձգություններ կատարել:
Արցախի Հանրապետության ճանաչված զորամասերից է նաև ժողովրդին հայտնի «Եղնիկներ» զորամասը, որի կազմավորման 25-ամյակը լրացավ այսօր, ինչի մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի առանձին բացառիկ ֆոտոռեպորտաժը՝ տեսանյութով, կներկայացնենք վաղը՝ մարտի12-ին:
Այսօր՝ մարտի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զինվորները շնորհավորեցին հայ կանանց Մարտի 8-ը, ինչպես նաև Մայրւթյան և գեղեցկության միամսյակը՝ ասելով. «Մենք ձեզ բոլորիդ կարոտում ենք, գիտենք, որ մեզանից շատ դուք եք մեզ կարոտում, բայց մենք այստեղ ենք, որպեսզի անառիկ պահենք մեր հայրենի հողը, որպեսզի դուք թիկունքում հանգիստ լինենք:
Ուզում ենք նաև ձեզ տեղեկացնել, որ մենք ամենայն պատասխանատվությամբ ենք ծառայում ու գիտենք, որ մեր ծառայությունը այնպիսի զորամասում է իրականացվում, որտեղ բազմաթիվ լեգենդներ են ծնվել, այդ թվում՝ Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը, «Եղնիկների» նախկին հրամանատարներն ու ներկայիս հրամանատար՝ Մեծ հայ, իսկական լեգենդ, գնդապետ Կարեն Ջալավյանը: Թող Աստված ձեզ համբերություն տա, մեզ էլ՝ ուժ և կորով, ու միասնականություն»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 485+
485+
Նմանատիպ նյութեր
182078 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ