2398 դիտում
19:12 07-03-2014
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ճշտում է գերի ընկած երիտասարդի ինքնությունը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռ չի ճշտել Ադրբեջանի Թովուզի շրջանում գերի ընկած հայ երիտասարդի ինքնությունը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք դեռ տեղեկություններ չունենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս պահին փորձում են պարզել:
SHAMSHYAN.com կապ հաստատեց նաեւ Թովուզին սահմանկից Ներքին Կարմիր Աղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար գյուղերի գյուղապետերի հետ, սակայն նրանք նշեցին, որ երիտասարդը իրենց բնակիչներից չէ, սակայն դեռ շարունակում են ճշտումները:
Ըստ ադրբեջանական xezerzeber.az կայքի, լուսանկարում հայ սահմանախախտ երիտասարդն է։
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են գերի վերցրել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան այժմ տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն: Ադրբեջանի Ռազմագերիների և գերիների հարցերով կոմիտեի քարտուղար Շահին Սայիլովի խոսքով՝ երիտասարդը կլինի մոտ 20-22 տարեկան:
Նմանատիպ նյութեր
5411 դիտում
11:09 05-04-2014
Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
865 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին