211652_close_icon
views-count1647 դիտում article-date 18:16 07-03-2014

Հայկական տարազներ՝ ծաղկաթերթերով

Ս. թ. մարտի 15-ին, ժամը 13:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի «Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի և «Ծաղկանուն» զարդերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն Նունե Խաչատրյանի ծաղկաթերթերով ստեղծված աշխատանքները՝ 32 հայկական տարազ, ինքնադիմանկարներ և թեմատիկ հորինվածքներ: Ժողովրդական վարպետը կներկայանա նաև «Ծաղկանուն» զարդերի հավաքածուով: «Հայկական տարազներ» ցուցահանդեսը կգործի մարտի 15-20-ը: Նունե Խաչատրյանը ծնվել է 1967 թվականին, Երևանում: 1983-1984 թթ. հաճախել է Երևանի Պիոներ պալատի նկարչական խմբակը: 1984-1986 թթ. սովորել է Երևանի N 8 Գեղարվեստատեխնիկական ուսումնարանի հախճապակու բաժնում, աշխատել «Գայանե» կոոպերատիվի գունավոր ապակու արտադրամասում՝ որպես նկարիչ: 2006 թ. ստացել է ժողովրդական վարպետի կոչում:

Նմանատիպ նյութեր