211652_close_icon
views-count1223 դիտում article-date 16:18 22-02-2014

Ստամբուլի Գեզի այգում հայտնաբերված հայկական շիրմաքարերը տեղադրվել են Շիշլիի հայկական գերեզմանատանը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակը զբոսավայր դարձնելու թուրքական իշխանությունների ծրագրի շրջանակներում սկսված շինարարության ժամանակ հայատնաբերվել էին հայկական գերեզմանաքարեր, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1277]Ermenihaber.am[/url]-ը: Սուրբ Հակոբ նախկին հայկական գերեզմանատանը պատկանած, շիրմաքարերը ուսումնասիրությունների նպատակով ուղարկվել էին Հնագիտության թանգարան: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, հղում անելով հայկական «Ակօս»-ին, հաղորդում է,որ այժմ նշյալ գերեզմանաքարերը տեղադրվել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան տարածքում: Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից տարածքում, որտեղ այժմ Դիվան հյուրանոցն է ու այլ շենքեր, մինչև 1930-ական թվականները գտնվում էր հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը: Թաքսիմում սկսված շինարարական աշխատանքների ժամանակ գետնի մակերևույթից մեկ և կես մետր խորության վրա հայտնաբերված գերեզմանաքարերը պատկանում էին հենց վերոնշյալ հայկական գերեզմանատանը, որը հիմնվել էր 16-րդ դարում Օսմանյան Սուլեյման Քանունի սուլթանի կյանքը փրկած Վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի խնդրանքով: Օսմանյան սուլթանի թույլտվությամբ հիմնված գերեզմանատան տարածքը 1939 թվականին հանրապետական Թուրքիայի ղեկավարության կողմից ընդունված վիճարկելի որոշմամբ, բռնագրավվում է: Իսկ այսօր հայկական գերեզմանատան տեղում վեր են խոյանում Դիվան հյուրանոցն ու այլ շենքեր: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1277]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր