Ադրբեջանը հայտնում է հայ երիտասարդի գերի ընկնելու մասին
Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են գերի վերցրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը:
Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան այժմ տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:
Ադրբեջանի Ռազմագերիների և գերիների հարցերով կոմիտեի քարտուղար Շահին Սայիլովի խոսքով՝ երիտասարդը կլինի մոտ 20-22 տարեկան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: