211652_close_icon
views-count1126 դիտում article-date 17:14 07-03-2014

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է Կանանց միջազգային տոնը

Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ ՅԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին, Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով: Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված անչափ լուրջ և պատասխանատու մի աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի ապագան ու վաղվա օրը: Ձեր գիտելիքն ու վարպետությունը, մասնագիտական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունը խիստ անհրաժեշտ են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու համար: Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն»:

Նմանատիպ նյութեր