Հարևանուհու տնից բջջային հեռախոս էր «թռցրել»
Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն հարևանուհու` 1988 թ. ծնված Արմինե Ղ.-ի տնից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Ոստիկանները Մարգարիտ Մ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին:
Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: