211652_close_icon
views-count926 դիտում article-date 15:36 07-03-2014

«Բավարիա»-ն գնալով ավելի ուժեղ կդառնա. Ժոզե Մոուրինյո

Լոդնոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ենթադրում է, որ «Բավարիա»-ն դեռ չի հասել իր զարգացման գագաթնակետին: « Կարծում եմ, որ «Բավարիա»-ն գնալով ավելի կուժեղանա: Այս «Բավարիա»-ի սկիզբը դրել է Լուի վան Գալը: Նա մաքրեց թիմը ավելնորդ խաղացողներից և սկսեց վստահել երիտասարդներին: Նրա օրոք իրենց հիանալի դրսևորեցին Մյուլլերը, Բադշտուբերը, Շվայնշտայգերը և Կրոսը: Նա փայլուն աշխատանք կատարեց և թիմին հասցրեց մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այնուհետև թիմ եկավ Յուպ Հայնկեսը, ով անկրկնելի աշխատանք կատարեց թիմում: «Բավարիա»-ն տարեցտարի ավելի ուժեղացավ և նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Այժմ «Բավարիա»-ի հետ աշխատում է Գվարդիոլան, ով հանդիսանում է ֆանտաստիկ մարզիչ: Այդ պատճառով բնական է, որ թիմը շարունակում է կատարելագործել իր խաղը»,-ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր