Ժոզե Մոուրինյո. «Ռոստովը» շատ ուժեղ մրցակից է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղից առաջ իր կարծիքն է հայտնել մրցակցի` «Ռոստովի» մասին:
«Թիմը նվազագույնը 3-4 վտանգավոր ֆուտբոլիստ ունի: Նրանցից մեկը Պոլոզն է, մյուսը` բարձրահասակ տղան, որը խաղում էր «Ռուբինում» (Ալեքսանդր Բուխարովը):
Բոլոր 10 խաղացողներն էլ հիանալի են պաշտպանվում սեփական դարպասների մոտ, թիմը լավ է գործում հակագրոհների ժամանակ: Այնպես որ դա շատ ուժեղ մրցակից է», ասել է Մուորինյոն:
«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: