Ժոզե Մոուրինյո. Մենք ավելի ուժեղ ենք դարձել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բենֆիկայի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Մեր խնդիրը վաղը խմբից դուրս գալն է: 10 միավորը դրա համար բավարար է: Մենք գիտենք, թե ինչի է ունակ «Բենֆիկան», որը միայն հաղթանակի համար է խաղալու:
Մենք խաղացել ենք Եվրոպայի Լիգայում, այժմ նորից մասնակցում ենք Չեմպիոնների լիգայում: Ընդ որում, երկու տարի առաջ «ՄՅՈւ»-ն խմբից դուրս էր թռել, առաջ թողնելով ՊՍՎ-ին ու «Վոլֆսբուրգին»:
Կարծում եմ, դա վկայում է մեր առաջընթացի մասին: Մենք մասնակցել են Եվրոպայի Լիգայում և նվաճել այն: Այժմ թիմը մասնակցում է ՉԼ-ին, հաջող է խաղում Անգլիայի առաջնությունում: Իմ կարծիքով, մենք ավելի ուժեղ ենք դարձել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին: