Մարտի 8-ին կանանց և աղջիկների համար «ՏաԹեւեր» ճոպանուղին աշխատելու է հատուկ սակագնով
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ «Տաթեւեր» ճոպանուղու տնօրինությունը հատուկ սակագներ է սահմանել կանանց և աղջիկների համար: Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել ճոպանուղու տոմսերը 50 տոկոս զեղչով:
Այսպես՝ տոնական օրին մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 1500 դրամ, իսկ երկկողմանի երթեւեկության համար ՝ 2000 դրամ: Մարտի 8-ին մոտակա բնակավայրերի կանանց և աղջիկների համար ճոպանուղին կգործի անվճար


