Խնդիրը պետական մեքենայի մի վարորդին մյուսով փոխելը չէ․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ով մասնակցել է մարտիմեկյան հանրահավաքին, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրա առանցքում մեղադրական, դատախազական ճառերն էին, որոնց ժողովուրդը քաջատեղյակ է։ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը, որի համար էլ մարդիկ հավաքվել էին, ըստ նրա այդպես էլ չհնչեց։
«Խնդիրը ոչ թե պետական մեքենան զավթելն է, այլ կարողանալ այն վարելը։ Մեր խնդիրը ոչ թե պետական մեքենայի մի վարորդին մյուսով փոխելն է, այլ ստեղծել այն կոնստրուկտորը եւ կոնստրուկտորական բյուրոն, որը կստեղծի Հայաստանի չորրորդ հանրապետության մեքենան։ Բայց բոլորը նախագահ են ուզում, ՀՀՇ-ն էլ ասում է՝ գաղափարական ճամարտակություններով չհրապուրվենք»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։