Ջեյմս Ուորլիքը վայր է դնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի լիազորությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վայր կդնի Մինսկի խմբում համանախագահի իր լիազորությունները։ Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։
«Դեկտեմբերի 31-ին ես վայր կդնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահի իմ լիազորությունները։ Ինձ համար պատիվ է եղել ավելի քան 30 տարի ծառայել Պետդեպարտամենտում։ #ԼՂխաղաղություն»,-գրառել է Ուորլիքը։
Նա մեկ այլ գրառում է կատարելկ, որում տեղեկացնում է, որ 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում աշխատելու է Ռուսաստանի խոշորագույն ու հեղինակավոր Egorov Puginsky Afanasiev & Partners իրավաբանական ընկերությունում՝ որպես ԱՄՆ-ի և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, ռազմավարական հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման, օրենսդրության ու հանրային քաղաքականության պատասխանատու։