211652_close_icon

Երթևեկությունը նույնպես ստիպված ենք ինքներս կարգավորել․ ՀԺ

views-count1387 դիտում article-date 09:09 07-03-2014
«Հայկական ժամանակ»-ը գրում է. « «Արդեն 4-րդ օրն է, ինչ չեն գործում Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկի՝ Լեո-Պարոնյան փողոցների լուսացույցները. ինչի պատճառով երթևեկությունը այդ հատվածում, մանավանդ պիկ ժամերին, դառնում է անտանելի և վտանգավոր։ Եվ ահա երեկ, օրվա երկրորդ կեսին, հեծանիվով, հեծանվային սաղավարտով խաչմերուկին մոտեցավ մի երիտասարդ, հեծանիվը կայանեց մոտերքում ու սկսեց կարգավորել երթևեկությունը։ Խաչմերուկը միանգամից «թեթևացավ»։ Հակոբ Թաշչյան անունով այս երիտասարդը իրեն համարում է կամավոր և աշխատանքի համար ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունի։ Պարզապես ուզում է, որ իր նմանները շատ լինեն։ Բայց այստեղ խնդիր է առաջանում։ Եթե երթևեկությունը ինքներս կարգավորենք, կարգավորենք մեր կյանքի բոլոր ոլորտները, մեկ էլ տեսար իշխանության կարիքը լրիվ վերանա։ Չփորձե՞նք»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր