Գերմանական «Շալկե 04»-ի երկրպագուները դժգոհություն են հայտնել, որ թիմը մոտակա ժամանակում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշենք, որ գելզենկիրխենյան ակումբի գլխավոր հովանավորը համարվում է «Գազպրոմ» ընկերությունը, որը տարեկան 15 մլն եվրո է փոխանցում թիմի հաշվին: Բացի այդ Պուտինը հանդիսանում է «Շալկե 04»-ի վաղեմի երկրպագու:
Գերմանական թիմի երկրպագուները նամակով դիմել են ակումբի ղեկավարներին, որում ասվում է հետևյալը.
« Մենք խնդրում ենք, որ Դուք չհանդիպեք Պուտինի հետ: «Շալկե 04»-ը դեմոկրատական սկզբունքներով օժտված ակումբ է, և կարծիք արտահայտելու ազատությունը մեզ համար հանդիսանում է գլխավոր արժեքը: Մենք չպետք է մեզ դրսևորենք, որպես բռնապետի շնիկներ: Վլադիմիր Պուտինը բացահայտ կերպով խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը»
Ակումբի նախագահ Կլեմենս Տենիսը այդ նամակին ի պատասխան նշել է, որ ուկրաինական ճգնաժամը ոչ մի դեպքում կապված չէ ակումբի և ռուսական ընկերության հարաբերությունների հետ: