1072 դիտում
13:42 06-03-2014
Կամավոր զենք-զինամթերք հանձնելու ոստիկանության կոչին ականջալուր
Մարտի 4-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 1942 թ. ծնված Ավետիք Մ.-ն կամավոր հանձնել «Շմայս» տիպի ինքնաձիգ` փամփուշտատուփով, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 3 նռնակ և նռնակի պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 1957 թ. ծնված Բագրատ Գ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1943 թ. ծնված Անուշիկ Մ.-ն կամավոր հանձնել է «CIFSAN» տիպի, 12 մմ տրամաչափի, հարթափող, երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1967 թ. ծնված Սեդրակ Ն.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի դատարկ 3 պահունակ, «ՌՊԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ձեռքի գնդացրի դատարկ պահունակ, 23 մմ տրամաչափի զենիթա-հրթիռային գնդացրի արկ, «ԲՄՊ» հետևակի մարտական մեքենայի գնդացրի արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 52 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Անիի բաժնում 1961 թ. ծնված Խաչիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, հարթափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Անիի բաժնում 1964 թ. ծնված Անդրանիկ Ժ.-ն կամավոր հանձնել է «ՌԿԳ-3 ԵՄ» տիպի հակատանկային նռնակ, հակատանկային ական, 5.45 մմ տրամաչափի` 191, 7.62 մմ տրամաչափի 25 փամփուշտ` իր փամփշտակալով:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 1965 թ. ծնված Շիրազ Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրազեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1975 թ. ծնված Հովհաննես Ա.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1981 թ. ծնված Վոլոդյա Գ.-ն կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1957 թ. ծնված Սլավիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1963 թ. ծնված Խաչատուր Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 55 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ, «ՈւԶՌԳՄ-583» տիպի նռնակի պայթուցիչ և «ՈւՊՄԴ-6» տիպի 2 պայթուցիչ:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Ամասիայի բաժնում 1985 թ. ծնված Անդրանիկ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 22.00-ին, 1968 թ. ծնված Արարատ Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 79 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 11.30-ին, 1972 թ. ծնված Սոս Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան, ձեռքի ինքնաշեն նռնակ և «ԱԿԱ-74» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 16.50-ին, 1972 թ. ծնված Սամվել Գ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 18.35-ին,1974 թ. ծնված Ռաշիդ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 79, «ԴՇԿ» տիպի 3 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
17:25 16-06-2016
Ոստիկանության հորդորին ականջալուր՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
666 դիտում
16:04 03-06-2015
Ոստիկանության հորդորին ականջալուր. զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Այս բաժնից
1972 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
538 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
508 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի