Հանրապետության որոշ շրջաններում կցրտի
Այս գիշեր հանրապետության շրջանների մեծ մասում կրկին կդիտվի ամպամածության ավելացում։
Մարտի 6-ին ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում, նաև՝ Արարատյան դաշտում տեղ֊-տեղ հնարավոր են տեղումներ, սակայն առայժմ ոչ առատ։
Հնարավոր է քամու ուժգնացում 12-17մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, լեռներում հավանական են դժվարանցանելի հատվածներ: Օդի ջերմաստիճանն առայժմ գրեթե անփոփսխ կլինի: Տեղեկացնում ենք, որ շաբաթվա 2րդ կեսն ընդհանուր առմամբ կլինի անձրևային, հարավ֊-արևելյան շրջաններում շաբաթվա վերջում զգալի ցրտելու է։
Եղանակը Երևանում. այս գիշեր առանց տեղումների, մարտի 6-ին օրվա 2րդ կեսին հնարավոր է թույլ անձրև։ Քամին` 6-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +4+7, ցերեկն ստվերում +14+17:
Աղբյուր՝ www.weather.am