ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կոչումներ է շնորհել
Երեկ՝ մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Կարապետյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Գյոզալյանին:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետի կոչում է շնորհվել ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Կամո Մակարյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ը, երեկ [url=https://shamshyan.com/hy/article/140305162505/]ՀՀ ոստիկանապետն անակնկալ այցելել էր Արագածոտնի մարզ:[/url]