211652_close_icon
views-count1183 դիտում article-date 09:58 06-03-2014

Գագիկ Ծառուկյանը հրահանգել է վերաբացել ԲՀԿ–ի փակված գրասենյակները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։ ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով «Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,– ասաց նա՝ նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր