Ժնևում հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ մոտ երկու շաբաթ առաջ Ժնևում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման նպատակը և քննարկման հիմնական թեման եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները։
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ոչ հաստատել է և ոչ էլ հերքել հանդիպման լուրը՝ ասելով, որ ինքը նման հանդիպման մասին տեղեկություն չունի:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել է, որ չի կարողանում հարցի պատասխանը ճշտել և դեմ չէ, որ առանց իր մեկնաբանության լուրը տպագրվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։