1858 դիտում
08:37 06-03-2014
Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան և Տաթև համայնքներից և հարևան 14 գյուղերից կձևավորվեն 4 խոշոր համայնք. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի։
Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան և Տաթև համայնքներից։ Այս համայնքներից և հարևան 14 գյուղերից կձևավորվեն 4 խոշոր համայնք։
Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթև համայնքի դեպքում կենտրոնը կլինի Շինուհայր գյուղը։
Պիլոտային և հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքում բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո։ Առայժմ. սակայն, որոշված չեն, թե վերը նշված համայնքներում երբ են տեղի ունենալու հանրաքվեները։ Ենթադրվում է. այս տարվա ընթացքում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6587 դիտում
14:10 11-11-2019
«Լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել քաղաքային համայնքներից Գորիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10351 դիտում
18:45 11-04-2024
Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները մաքրվել են քարաթափումներից և երկկողմանի երթևեկելի են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1975 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
538 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
508 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի