Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին ՀՀ-ում և Ֆրանսիայում ցուցահանդեսներ են կազմակերպվելու
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի Փարիզում հանդիպել է Շոայի հուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրեն Ժաք Ֆրեջի հետ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը և Ժակ Ֆրեջը քննարկել են երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի և տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության և ժխտողականության դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի մշակման հարցեր: Ձեռք է բերվել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին Հայաստանում և Ֆրանսիայում համատեղ ցուցահանդեսների անցկացման համար պայմանավորվածություններ:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մոտակա ամիսների ընթացքում ստորագրել երկու հաստատությունների միջև համագործակցության հուշագիր: