211652_close_icon
views-count1773 դիտում article-date 16:39 05-03-2014

Երիտասարդ ՀՀԿ-ականները և ուսանողներն այցելել են Սպարապետի տուն-թանգարան. ֆոտոշարք

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր այցելուներով։ Այստեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Տուն-թանգարանի փոխտնօրեն Երանուհի Մուսիկյանը, ով նաև սպարապետի զարմուհին է, այցելուներին մանրամասն ներկայացնում էր Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, անցած ուղին։ Դիմելով երիտասարդներին՝ տիկին Մուսիկյանը նկատեց, որ Վազգեն Սարգսյանը բնավորությամբ անհանգիստ էր և ցանկանում էր ամեն ինչ անել. «Նա ոչինչ ձեռքի հետ չէր անում, ինչի որ դիպչում էր, անում էր լավագույնս, մեծագույն նվիրումով ու պարտավորվածությամբ։ Նույն նվիրումով նա լծվեց հայոց ազգային բանակի ստեղծման գործին ու կայացրեց այն»։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդ հանրապետականները մշտապես այցելում են և՜ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, և՜ սպարապետի անվան զորամաս, և՜ «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հանգչում է նա։ «Նման այցելությունները դաստիարակչական բնույթ են կրում։ Մենք պարտավոր ենք ճիշտ ներկայացնել մեր ազգի հերոսներին, որպեսզի մեր երիտասարդները հասկանան, թե հերոսներ ովքեր են դառնում, ինչպես են դառնում, և հերոսներին ինչպես են մեծարում»,- նշեց Կարեն Ավագյանը։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ պատահական չհամարեց, որ այսօր սպարապետի հիշատակը հարգելու համար Արարատ են այցելել ապագա մանկավարժները։ Հենց նրանք են, որ պատանիների մեջ սերմանելու են սպարապետի պատգամաները, փոխանցելու հայրենասիրական ոգին։ Սպարապետի տուն-թանգարանից հետո երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան զորամաս, որտեղ տեղի ունեցավ համերգային ծրագիր, ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորները պարգևատրվեցին։ Զորամասի հրամանատարի տեղակալ Համլետ Ավոյանը տեղեկացրեց, որ Վազգեն Սարգսյանի անվան զորամասը հերթապահություն է իրականացնում, մարտական խնդիր է կատարում Արարատի տարածաշրջանում՝ պահելով մոտ 40 կմ ճակատ։ «Զորամասի յուրաքանչյուր զինվոր պատվով է կրում մարտական հերթապահությունը։ Զորակոչվելով բանակ՝ զինվորները խորությամբ ծանոթանում են Վազգեն Սարգսյանի, մեր մյուս հերոսների կենսագրությանը, Արացախյան հերոսամարտի պատմությանը»,- ասաց հրամանատարի տեղակալը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր