211652_close_icon
views-count64674 դիտում article-date 11:06 06-03-2017

Սպարապետի ծննդյան օրը մեծ միջոցառումներ էին կազմակերպվել Էջմիածնում, և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն` Սպարապետի անվան հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Էջմիածնում` Սպարապետի անվան հրապարակում, անցկացվեց ԵԿՄ Արմավիրի մարզի պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն: Մինչ երդման արարողությունը, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղeցում կատարվեց պատանի երկրապահների օրհնության կարգ, ինչից հետո ծաղիկ խոնարհելով` հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին, ինչպես նաեւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում՝ Սպարապետի նկարի մոտ: Սպարապետի կիսանդրու առաջ բազմաթիվ էջմիածնեցիների, Էջմիածնի զորամասերում ծառայող զինվորների, սպորտսմենների եւ քաղաքի հյուրերի ներկայությամբ Արմավիրի մարզի պատանի երկրապահները երդվեցին դառնալ եռասերունդ երկրապահի արժանի հետնորդ եւ հայոց բանակի արժանի զինվոր: Երդման մասնակիցներին ողջունեց եւ շնորհավորեց Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը: Ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը: Արմավիրի մարզի պատանի երկրապահների վաշտը ցուցադրական ելույթներով ներկայացրեց ամենօրյա պարապմունքների ընթացքում ձեռք բերած հմտությունները, որին հաջորդեց հանդիսավոր քայլերթը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 762+
762+

Նմանատիպ նյութեր