Բուքմեյքերները համոզված են, որ Ռուսաստանը հաղթանակ կտանի Հայաստանի նկատմամբ
Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան – Հայաստան ընկերական խաղից առաջ ռուսական և միջազգային բուքմեյքերական ընկերությունները գնահատել են երկու թիմերի շասները: Սահմանված գործակիցների համաձայն, խաղի բացահայտ ֆավորիտը Ռուսաստանի հավաքականն է:
Ռուսական «Марафон» ընկերություն Ռուսաստանի հավաքականի հաղթանակը գնահատել է 1,40 գործակցով, մինչդեռ Հայաստանի ընտրանու հաջողության հասնելու գործակիցը սահմանվում է 9,10 գործակցով: Ոչ-ոքիի համար խաղադրույքներ են ընդունվում 4,85 գործակցով: Բրիտանական հանրահայտ William Hill-ը վերոնշհալ խաղի համար սահմանել է անալոգային հետևյալ գործակիցները` 1.36-4.60-8.50: