211652_close_icon
views-count1125 դիտում article-date 12:29 05-03-2014

Սիսիանում ու Վայքում հրացան, պահունակ և փամփուշտներ են հանձնել

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1968 թ. ծնված Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 194 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Մարտի 3-ին, ժամը 11.30-ին, 1971 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի հրացան և 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր