Կամավոր հանձնել է հրացան, պահունակ և փամփուշտներ
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1956 թ. ծնված Թահիր Պ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Սուրեն Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և 12.7 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]