Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մարտի 5-ին գրեթե ամենուրեք կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ: Միայն առանձին, առավելապես արևմտյան շրջաններում օրվս 1-ին կեսին տեղումների հավանականությունն առայժմ բարձր կլինի:
Հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, լեռներում հավանական են դժվարանցանելի հատվածներ:
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին անփոփոխ կլինի: Ուղևորությունից առաջ ճշտեք ճանապարհների վիճակը:
Եղանակը Երևանում. այս գիշեր դեռ հնարավոր է անձրև, մարտի 5-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, քամին` 6-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը +2+5, ցերեկն ստվերում +14+17:
Աղբյուր՝ www.weather.am